Jump to content

Գնեոս Պոմպեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնեոս Պոմպեոս
Gnaeus Pompeius Magnus
Հռոմեական Հանրապետության հյուպատոս
մ. թ․ ա․ 80
Հռոմեական Հանրապետության հյուպատոս
մ. թ․ ա․ 55
Հռոմեական Հանրապետության հյուպատոս
մ. թ․ ա․ 52
 
Կուսակցություն՝ օպտիմատներ
Մասնագիտություն՝ Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և քաղաքական գործիչ
Դավանանք հին հռոմեական կրոն
Ծննդյան օր սեպտեմբերի 29, մ․ թ․ ա․ 106
Ծննդավայր Պիցեն, Հռոմեական Հանրապետություն
Վախճանի օր սեպտեմբերի 29, մ․ թ․ ա․ 48 (58 տարեկան)
Վախճանի վայր Պելուզիյ, Եգիպտոս
Քաղաքացիություն Հին Հռոմ
Հայր Gnaeus Pompeius Strabo?[1]
Մայր Lucilia?[1]
Ամուսին Antistia?[1][1], Aemilia Scaura?[1][1], Mucia Tertia?[1][1], Հուլիա Կեսար[2][1][1] և Cornelia Metella?[1][1]
Զավակներ Gnaeus Pompeius Magnus?[3][4][5], Սեքստոս Պոմպեոս[3][6], Pompeia Magna? և Pompeius/Pompeia?

Պոմպեոս Գնեոս Մեծ (լատին․՝ Gnaeus Pompeius Magnus, ոչ վաղ քան սեպտեմբերի 29, մ. թ. ա. 106 և ոչ ուշ քան սեպտեմբերի 30, մ. թ. ա. 106, Պիցենում, Հռոմեական Հանրապետություն[8][9][10] - սեպտեմբերի 28, մ. թ. ա. 48[7], Պելուզիում, Պտղոմեոսյան Եգիպտոս), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ։ Մ.թ.ա.83 թ.-ին հարել է Սուլլային։ Մ.թ.ա.78-77 թթ.-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, մ.թ.ա.77-72 թթ.-ին՝ Սերտորիոսի խռովություններին, մ.թ.ա.71 թ.-ին՝ Սպարտակի ապստամբության ճնշմանը։ Մ.թ.ա.70 թ.-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ։ Մ.թ.ա.66 թ.-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին։ Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք։ Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասոսի հետ։ Մ.թ.ա.55 թ.-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպանիայի կառավարիչ։ Մ.թ.ա.53 թ.-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին։ Մ.թ.ա.52 թ.-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ։ Մ.թ.ա.50 թ.-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ Մ.թ.ա. 48 թ.-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Պոմպեոսը պատանության շրջանում ունեցել է բավականին գրավիչ արտաքին։ Հաճելի արտաքինը միանում էր վեհության ու մարդասիրության հետ։ Փափուկ, հետ տված մազերը և աշխույժ արտաքինը և աշխույժ, փայլփլուն աչքերը նրան տալիս էին Ալեքսանդր արքայի պատկերների նմանությունը։ Սկզբում, երբ Պոմպեոսին տալիս էր այդ հերոսի անունը, նա չէր հրաժարվում դրանից։ Պոմպեոսը, ոչ ոքի կողմից նշանակված չլինելով, սեփական նախաձեռնությամբ իրեն օժտեց զորավարի լիազորություններով։ Կարճ ժամանակահատվածում նա հավաքեց երեք լրիվ լեգեուն և շարժվեց դեպի Սուլլան։ Պոմպեոսի դեմ հանդես եկան զորավարներ Կարինասը, Ցերխոսը և Բրուտոսը։ Պոմպեոսը հավաքելով իր ուժը մի կետում, հեծելազորի գլուխն անցած հարձակվեց Բրուտոսի վրա։ Քաղաքները սկսեցին օգնել Պոմպեոսին, նրա վրա հարձակվեց կոնսուլ Սկիպիոնը, բայց նրա զորքը վերջինիս Պոմպեոսի կողմը։ Կարբոնի զինվորները ևս անձնատուր եղան Պոմպեոսին։ Մի շարք ճակատամարտերից հետո նա ներխուժեց Գալլիա և սխրագործություններ կատարեց։

Սակայն ըստ Մովսես Խորենացու, Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն առավել տարածված կարծիքի՝ Գնեոս Պոմպեոսը ծնվել է մ. թ. ա. 106 թվականի սեպտեմբերի 29-ին[11][12]։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը որոշվել է Վալլեյ Պատերկուլի ու Պլինի Ավագի՝ ծննդյան օրը մահվան ու երրորդ հաղթանակի մասին վկայության հիման վրա[11][13][14]։

Հայտնի է Պոմպեոսների մի քանի տոհմեր[15]։ Այն Պոմպեոսները, որոնց տոհմից սերում էր Գնեոսը, ոչ թե լատինական ծագում ունեին, այլ սերում էին պլեյբեյների տոհմից, ովքեր բնակվում էին Ապենինյան թերակղզում` Ադրիատիկ ծովի ափին գտնվող Պիցեն վայրում[12][16]։ Պոմպեոս տոհմանունը ծագմամբ մոտ է համարվում Կամպանի տեղանվանը։ Հավանական է, որ անունը ծագում է օսկսյան լեզվի` «հինգ» նշանակող արմատից, իսկ -eius վերջավորությունը երբեմն դիտարկվում է որպես էտրուսկյան լեզվի ազդեցություն[16] Այս տոհմի, սակայն այլ ճյուղի առաջին հայտնի ներկայացուցիչը Կվինտ Պոմպեուսն է, ով կոնսուլ է եղել մինչ մ. թ. ա. 141 թվականը[12]։ Սեկստ Պոմպեուսը՝ Գնեուսի պապը, մ. թ. ա. 118 թվականին Մակեդոնիայում մասնակցել է կելտերի դեմ մղված մարտերին (հավանաբար եղել է պրետոր) և սպանվել է մարտում[17]։ Պոմպեուսի հայրը՝ Գնեուս Պոմպեուս Ստրաբոնը, եղել է հայնտի զորավար ու կոնսուլ մ. թ. ա. 89 թվականը։ Երիտասարդ Գնեուսը պոետ-սատիրիկ Գայ Լուցիլիի աղգականն էր. վերջինիս քույրը եղել է Գնեուսի տատը կամ մայրը[18]։ Չնայած տոհմի երեք սերունդների ներկայացուցիչների քաղաքական հաջողություններին՝ Հռոմի պատմության մեջ ունեցած դերով Պոմպեոսների ընտանիքն ավելի մոտ էր հեծյաներին, քան ազնվականական ընտանիքներին, որոնք ունեին բազմադարյա պատմություն[12]։

Գնեուս Պոմպեոսի տոհմաբանությունը ըստ Pauly-Wissowa-ի։

 
 
 
Գնեոս Պոմպեոս
 
 
{{{, }}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գնեոս Պոմպեոս
 
Սեկստ Պոմպեոս
 
Լուցիլիա (?)
 
 
 
 
 
 
{{{, }}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեկստ Պոմպեոս Փիլիսոփա
 
Գնեոս Պոմպեոս Ստրաբոն
 
Լուցիլիա (?)
 
 
 
 
{{{, }}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեկստ Պոմպեոս (կոնսուլ 35 թվական մ.թ.ա)
 
Քվինթ Պոմպեոս (?)
 
Գնեոս Պոմպեոս Մեծ
 
Գայ Մեմմի (քվեստոր)
 
Պոմպեի
 
Վատինի (?)
 
 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Digital Prosopography of the Roman Republic
  2. Н. О. Юлия (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 370.
  3. 3,0 3,1 Помпей (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1915. — Т. 18. — С. 576.
  4. Любкер Ф. Pompeii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1079—1085.
  5. Помпей (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIVа. — С. 511—512.
  6. Н. О. Помпей (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIVа. — С. 512.
  7. 7,0 7,1 https://www.britannica.com/biography/Pompey-the-Great
  8. 8,0 8,1 http://www.mlahanas.de/Greeks/Bios/Plutarch/Pompey.html
  9. 9,0 9,1 http://www.historyorb.com/people/pompey-the-great
  10. 10,0 10,1 http://en.wikisource.org/wiki/Lives_(Dryden_translation)/Pompey
  11. 11,0 11,1 Seager R. (2002). Pompey the Great: a political biography (2nd ed.). Malden, MA — Oxford: Blackwell. էջ 23.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Ward A. N. The Early Relations between Cicero and Pompey until 80 B. C. // Phoenix. — 1970. — Vol. 24, No. 2. — P. 120
  13. (Vell. Pat. II, 53) Веллей Патеркул. Римская история, II, 53.
  14. (Plin. N. H. XXXVII, 6 (13)) Плиний Старший. Естественная история, XXVII, 6 (13).
  15. (Vell. Pat. II, 21) Веллей Патеркул. Римская история, II, 21
  16. 16,0 16,1 Syme R. The Roman Revolution. — Oxford: Clarendon Press, 1939. — P. 28
  17. Broughton T. R. S. The Magistrates of the Roman Republic. — Vol. I. — New York: American Philological Association, 1951. — P. 274.
  18. Syme R. The Roman Revolution. — Oxford: Clarendon Press, 1939. — P. 30.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։